ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Էկոլոգիական քողի ներքո շարունակվում է հայկական «խաղաղ ատոմի» դեմ մղվող համակարգված պայքարը

Էկոլոգիական քողի ներքո շարունակվում է հայկական «խաղաղ ատոմի» դեմ մղվող համակարգված պայքարը
02.06.2025 | 18:00

Հունիսի 1-ին թուրքական Իգդիրում 33 բնապահպանական և իրավապաշտպան կազմակերպությունների հանրահավաքին կրկին հնչել են Հայկական ԱԷԿ-ը փակելու պահանջներ:

Երևույթն ինքնին նոր չէ:

Հայկական «խաղաղ ատոմը» ավանդաբար հանդես է գալիս մի շարք թուրքական կառույցների քննադատության թիրախ, որոնք փորձում են ներկայացնել կայանը որպես տարածաշրջանի համար բնապահպանական սպառնալիքի աղբյուր։ Միևնույն ժամանակ, անտեսվում են ինչպես կայանի տեխնիկական վիճակի, այնպես էլ դրա միջազգային վերիֆիկացման վերաբերյալ ակնհայտ փաստերը։

Հայկական ԱԷԿ-ը գտնվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մշտական հսկողության տակ և բազմիցս ենթարկվել է ինչպես կանոնավոր ստուգումների, այնպես էլ մասնագիտացված սթրես-թեստերի։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի 2023 թ. այցը Հայաստան հաստատեց, որ կայանը շահագործվում է միջազգային չափանիշներին համապատասխան։

Դրանում կենտրոնական է «Ռոսատոմ»-ի դերը:

Ռուսական պետական կորպորացիայի շնորհիվ իրականացվեց կայանի տեխնիկական արդիականացման լայնածավալ նախագիծ, որը ապահովեց անվտանգ շահագործման հնարավորությունը մինչև առնվազն 2036 թ.: Արդիականացումը թույլ տվեց ոչ միայն բարձրացնել կայանի անվտանգության մակարդակը, այլև համապատասխանեցնել այն էներգաարդյունավետության և կայունության նոր պահանջներին։

Ակնհայտ է, որ էկոլոգիական քողի ներքո շարունակվում է հայկական «խաղաղ ատոմի» դեմ մղվող համակարգված պայքարը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 10844

Մեկնաբանություններ